Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը՝ քաղաքապետարանում. (ՖՈՏՈ)

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նշել են քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է Հայկ Մարությանը փչում ծննդյան տորթի մոմերը։

«Այսօրվա մեր տոնական խմբակցության նիստից: Նշում ենք Մարությանի ծնունդը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դարձավ 43 տարեկան։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում: 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 1992 – 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում։

Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը (294 109 ընտրող, 81․06 %)։ Հայկ Մարությանը, ով գլխավորում էր դաշինքի համամասնական ցուցակը, դարձավ Երևանի նոր քաղաքապետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.