Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ընկեր ունի և նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ։
«Հրապարակին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, Հովհաննիսյանի ընկերը Արշակ Մնացականյանն է, որը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրեն ։ Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում , կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։
Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ։
Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը ծանոթացել են միմյանց հետ այս տարվա սեպտեմբերի 28-ին՝ կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արշակը պատրաստվում է Ամանորին ամուսնության առաջարկ անել Արփինեին։ Արփինե Հովհաննիսյանի 36 -ամյակին Արշակ Մնացականյանն ու Արփինե Հովհաննիսյանը հայտարարել են, որ պաշտոնապես ընկեր և ընկերուհի են և հանդիպում են միմյանց հետ։
Մանրամասները Hraparak daily-ի Տեսանյութում