Նոր պաշտոնանկություն` վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից։ Որոշման տեքստում մասնավորապես գրված է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am