Բաղրամյան 26-ում թեժ է եղել, «Ինչու տեղյակ չես պահել». խոսակցություն է եղել... այ քեզ զարգացումներ.

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմից հետո, երբ մամուլում տարատեսակ լուրեր էին «արտահոսում», որ Երևանից Ղարաբաղ գնացած տանկերի տեխնիկական վիճակը զրոյական է եղել, երբ տպագրվում էին լուրեր, որ Սեյրան Օհանյանն ու յուր տիկինը Պրահայի կենտրոնում ձեռք են բերել թանկարժեք մի շենք և հյուրանոց են

կառուցում, իսկ Վահագնի թաղամասում` անչափ թանկարժեք, ինքնատիպ դղյակ, երկրի ղեկավարի և Սեյրան Օհանյանի միջև, ըստ «ասացողների», տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը. Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում:

Իսկ ինչո՞ւ գերագույն գլխավոր հրամանատարին տեղյակ չի պահվել, որ նման ընդարձակ հողատարածքով նման տուն է կառուցվում: Օհանյանը պատասխանել է` իսկ ինչպե՞ս է, որ Հովիկ Աբրահամյանը «նման» տուն է կառուցել Մոնումենտում: Պատասխանը եղել է` Հովիկ

Աբրահամյանն իր տունն սկսել է կառուցել Քոչարյանի օրոք, Քոչարյանին տեղյակ է պահվել, բացի այդ, Հովիկ Աբրահամյանը բիզնեսներ ունի: Այդ խոսակցությունից հետո էր Ամարասի Արթուրն ասել, թե հողատարածքը Օհանյանի անունով չէ, նա տուն չունի, վարձով է ապրում»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am