Հայկ Մարությանը ծաղրել է Թեհմինա Վարդանյանին, ծաղրել է Անի Խաչատրյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու երեկվա նիստում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հենց գիտեր՝ «Կարգին հաղորդում»-ում է»,- հավելեց Մարուքյանը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը քննարկում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունում իր միակ անդամի՝ Դավիթ Խաժակյանի գործունեությունը ավագանիում շարունակելու նպատակահարմարության հարցը: Էդմոն Մարուքյանն ասաց՝ որոշման մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
«Հիշեք, որ «Լուսավոր Հայաստանը» մնում է պատասխանատու իր բոլոր անդամների համար, իր բոլոր որոշումների համար, շարունակում է ընդդիմադիր գործունեությունը բոլոր մակարդակներում՝ թե՛ տեղական, թե՛ համապետական, և այս առումով որևէ փոփոխություն գործունեության մեջ չի եղել և չի լինելու»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
Մանրամասները Factor tv -ի տեսանյութում