«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված:
«Հայկական ժամանակ»,-ի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։
«Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով գումար է տվել, հանցագործը, ըստ նախնական վարկածի, նրանցից գումար է պահանջել, բայց մերժում ստացել։ Բացառված չէ, որ այդ պատճառով էլ սպանությունը տեղի է ունեցել։ Իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am