Նոր Մանրամասներ. Ո՞վ էր երկաթե մահակով կոտրել արագաչափ սարքերը.

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել արագաչափ սարքերը կոտրած տղամարդուն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Դեկտեմբերի 14-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքը: «Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում եւս նույնաբովանդակ հաղորդում էր ստացվել: Մի դեպքում դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը»,- ասվում է ոստիկանության տեսանյութում:

Արագաչափ սարքերը կոտրելու մեջ կասկածվող 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է երկաթե մահակով կոտրել արագաչափերը:

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.