Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հարսանիքն է. (ՖՈՏՈ)

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնանում են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչև վերջերս:

Ամեն բան փոխվեց Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնաության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին:

Զույգը որոշել է չհապաղել, նշանադրությունից 1 ամիս չանցած նրանք ամուսնանում են:Հարսանեկան արարողությանը ներկա են միայն ամենամատերիմ մարդիկ:

Չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ սիրելիի առաջարկն անակնկալի էր բերել Արփիին: «Եթե անկեղծ, ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ինձ մի քանի անգամ կսմթեցին, որպեսզի հասկանամ, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, բացարձակ չէի սպասում:

Ինձ  համար շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեին, որովհետև ասում են՝ նախապես չեն շնորհավորում, հետո արդեն տեսա մատանին…»,-

առաջարկությունը ստանալուց անմիջապես հետո ասել էր դերասանուհին, ով իրեն շնորհավորելու եկած շատ մարդկանց առաջ զուսպ էր, բայց երբ առանձնացավ բոլորից, նկատելիորեն հուզվել էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.