Երկու տասնամյակ շարունակ, ինչպես իշխանությունից հեռացված երրորդ, այնպես էլ իր նախորդի՝ երկրորդ նախագահի կողմից ենթարկվում են մտացածին, ապօրինի քրեական հետապնդման: Պատճառը իմ քննադատական հրապարակախոսությունն էր տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր գործունեության մասին:Այժմ, ժողովրդական զանգվածների ճնշման արդյունքում կայացած իշխանափոխության պայմաններում իմ ազատազրկման վերացումը կարձանագրի Օրենքի ուժի հաղթանակը ուժի օրենքի նկատմամբ:
Այն նաեւ հնարավորություն կստեղծի Բաղրամյան 26-ում հորինված զավեշտալի քրեական գործի վերաքննության միջոցով բացահայտել ինչպես երրորդ, այնպես էլ երկրորդ ապօրինի նախագահների հակաժողովրդական, ազգային պետականության համար փլուզիչ քաղաքականության փաստեր ու հանգամանքներ, որոնց կենդանի վկան եմ հանդիսանում երկու տասնամյակների ընթացքում:
Հաշվի առնելով վերոհիշյալը, եւ կալանքի պայմաններով առողջական վիճակիս անկանխելի վատթարացումը, խնդրում եմ օգտագործել Ձեր՝ որպես ՀՀ վարչապետի օրինական իրավունքը եւ համապատասխան հրամանագրի միջոցով ինձ օր առաջ ազատ արձակել:
Հիշեցնեմ , որ այս կոչով էր դիմել Արկադի Վարդանյանը վարչապետին, այսօր եթերում բացահայտում է ևս մեկ աղմկահարույց դեպքի մասին։
Մանրամասները՝ Բաց TV -ի տեսանյութում