Բացառիկ Կադրեր. Ինչպես է բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Այսօր ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ փոխելով ԱՄՆ քաղաքական ուղղվածությունը` չնայած Թրամփի վարչակազմի կողմից բազմիցս հնչեցված առարկություններին: Տասնամյակներ շարունակ Թուրքիան գործի էր դրել լոբբիստների մի մեծ բանակ ՝ այս բանաձևը չեղարկելու համար:

Բայց այդ ջանքերն այսօր ձախողվեցին, երբ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ճնշում գործադրեց ու պարտադրեց ընդունել բանաձևը, ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց բանանձևի ընդունմանը: Բանաձևի հեղինակ Մենենդեսը Հայոց ցեղասպանության սարսափները թվարկելիս սկսել է արտասվել:

Նա մեջբերեց Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը հայերի տառապանքների մասին, այնուհետեւ հավելեց.

«Ճշմարտությունն ընդունելը վերջապես ազատեց մեզ: Եվ ես երջանիկ եմ, որ այս բանաձեւն ընդունվեց այն ժամանակ, երբ դեռ կան Ցեղասպանությունը վերապրած մարդիկ»:

Սենատորը, հազիվ զսպելով հուզմունքը, վերջում հավելեց.

«Ցեղասպանություն վերապրած մարդիկ գոնե ի վիճակի կլինեն տեսնել, որ Սենատը չի արհամարհում իրենց տառապանքը»:

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.