ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Բանաձևը Սենատին էր ներկայացվել սենատորներ Բոբ Մենենդեսի և Թեդ Կրուզի կողմից։ Ամերիկահայ լոբբիստական Հայ-ամերիկյան խորհրդի ղեկավար Սևակ Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հպարտ են այն փաստով, որ «ամերիկյան կառավարությունը վեր դասեց մարդասիրությունը աշխարհաքաղաքական շահերից։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև, սակայն Սենատում այդ բանաձևի վրա վետո էր դրվել Հանրապետական սենատորների կողմից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.