Քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, որն այսօր՝ դեկտեմբերի 12-ին Կառավարության բակում ինքնահրկիզման փորձ էր արել, քիչ առաջ ՀՀ կառավարության ընդունարանից դուրս գալով՝ լրագրողներին ասաց, որ խոստացել են իր խնդրին լուծում տալ։
Նշենք, որ քաղաքացին պատմել էր, իր 29-ամյա որդին կոմայի մեջ է, սակայն դեպքի հանգամանքներին ինքը ծանոթ չէ, եւ դրանում մեղադրում է իրավապահ մարմիններին։ Նա քիչ առաջ ինքնահրկիզման փորձ էր կատարել։
«Ուզում եմ իմանալ, թե տղայիս հետ ի՞նչ է պատահել. վթա՞ր է, թե ինչ։ Ինչո՞ւ մինչեւ օրս, արդեն 8-րդ ամիսն է, պատասխան չկա։ Մի անգամ ընկել էի, մի ոստիկան անընդհատ գալիս հարցնում էր՝ թե որտե՞ղ եմ ընկել, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, բա այդպիսի ծանր դեպք է, բա ես ծնող եմ, չիմանա՞մ՝ ինչ է կատարվել որդուս հետ։
Մինչեւ հիմա քնացրել են, չգիտեմ՝ ինչն է խնդիրը, որ իմ տղան վերակենդանացման բաժանմունքում է։ Որ իմանամ, քննիչ կաշխատեմ»,- ասաց մայրը։
Մոր կարծիքով՝ որդին բռնության է ենթարկվել. «Մտածում եմ, որ խփել են։ Ընկերը զանգել, կանչել է, որդիս չի ցանկացել գնալ եւ ասել է՝ ցրի թող գնա։ Գիշերը ժամը 00։00-ին դեպքը տեղի է ունեցել, ժամը 04։00-ին նոր տարել են հիվանդանոց»։
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում