«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն Armdaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախկին ղեկավարներին ու նրանց աշխատանքին։
Նրա խոսքով՝ ՀՀՇ-ն թալանել է երկիրը և երկրաշարժի ժամանակ եկած օգնությունը փոշիացրել է։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին, Ղուկասյանը նշեց, որ Քոչարյանի օրոք աղետի գոտին վերականգնվեց։
«Ինչքան էլ որ քաղաքապետը հզոր, պահանջկոտ լիներ, բայց գումարը պետք է նախագահը տար։Դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե, չեմ կարող փնովել Սերժ Սարգսյանի կատարած և ապրած ամբողջ կյանքը։ Սերժ Սարգսյանի օրոք կառուցվեց Մուշ թաղամասը։ Սակայն ես ավելի շատ ընդունում եմ Ռոբերտ Քոչարյանին, քան Սերժ Սարգսյանին»,-նշեց նա։
Մանրամասները Armdaily.am-ի տեսանյութում