Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Այս տեսահոլովակի հեղինակները այն ուղարկել են ինձ եւ նշել, որ 0 դրամով են տեսահոլովակը ստեղծել:
Ինձ դուր եկավ, հանձնում եմ ձեր դատին:
Տեսահոլովակում հնչում է «Սարերի հովին մեռնեմ» երգը, որը նոր գործիքավորմամբ նոր շունչ է առել։ Երգի հեղինակն է Կոմիտասը ։ Երգը հնչել է շատերի կողմից, սակայն նրա առաջին կատարողներից էր Հովհաննես Բադալյանը։
Բադալյանի երգացանկում են հայ դասական և ժամանակակից հեղինակների` Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Ն. Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք», ինչպես նաև ժողովրդական «Հորովել», «Սարերի հովին մեռնեմ», աշուղական երգերը, որոնց կատարումներն աչքի են ընկնում քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով:
Ընկերների խոսքով` Բադալյանը առանձնացավ ոչ միայն իր երգացանկում ընդգրկված նոր երգերով, այլև այդ երգերի նորովի կատարողականությամբ և մատուցմամբ: Այսօր Բադալայի արվեստը հաջողությամբ շարունակում են նրա սաները, որոնց նախաձեռնությամբ հիմնադրվել է վարպետի անվանը համանուն դպրոց։
Մանրամասները Տեսանյութում