Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ նկատել, որ այս գրառումը վերաբերվում է զրպարտություններին և չի քարոզում օրինազանցություն: Ամրագոտին անհրաժեշտություն է, որը փրկում է կյանքեր: Կապեք ամրագոտի Ձեր իսկ անվտանգության համար, բայց մի թույլ տվեք ՃՈ տեսուչներին զրպարտել Ձեզ (շառ անել), կազմել սուտ արձանագրություններ և ստիպել վճարել դրանց համար:
Ինչպես բոլորս գիտենք ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսով խոսելու համար կազմված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները հանդիսանում են ամենահաճախ կազմվողը և կարելի է ասել, որ դրանք հանդիսանում
են հիմնական զրպարտության և դրամաշորթության միջոցը ՃՈ աշխատակիցների մեծ մասի կողմից, քանի որ նրանց սխալ համոզմամբ` «Ռեմենի, սիգարետի ու հեռախոսով խոսելու ակտերը ենթակա չեն ապացուցման և բավական է միայն ՃՈ տեսուչի աչքով տեսնելու փաստը:»
Հարգելի վարորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ նմանատիպ հայտարարությունները անօրինական են և աչքով տեսածը չի կարող հանդիսանալ հիմք դատարանում` բողոքարկման դեպքում.
Հետևաբար հորդորում ենք բոլոր վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, նշումների վայրում նշել որ տեսուչի կազմած արձանագրության հետ համաձայն չեք ու բողոքարկելու եք դատարանում: Իսկ դատարանում արդեն աչքով նկատած ՃՈ տեսուչը պարտավոր է բերել հիմնավոր ապացույցներ` օրենքով սահմանված կարգով:
Հավելյալ օգնություն ստանալու համար կարող եք կապվել Վարորդի Ընկեր գրասենյակիաշխատակիցների հետ ովքեն անվճար և անշահախնդիր կօգնեն կազմել վարչական դատարան դիմելու հայցադիմումը.
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ 102.am