Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Արարատ հոթել»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Յուրա Սարգսյանի վարած BMW X6 մակնիշի 06 XX 045 համարանիշի և 31-ամյա Վահե Մաթոևյսյանի վարած թիվ 8 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 4996 Տ համարանիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Газель-ի գազաբալոնը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Արթուր Հովհաննիսյանն ու տեսուչ Արթուր Արևշատյանը։Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։Մանրամասները այստեղ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի