«Էս ի՞նչ խայտառակություն էր...Հա, քիչ մնաց մոռանայի. ֆեյքը դու՛ ես, Անի Սամսոնյան». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իրբէջում գրել է.

Հեռուստատեսությունում աշխատել եմ առնվազն տասը տարի, երեք էդքան՝ լրատվամիջոցներում (ոչ բարով), էդ անտերը մի քանի բան հասկանում եմ էդ գործից, որոնցից մեկն էլ էն է, որ հաղորդաշար վարողը պետք է սաստի հիստերիկներին եւ անդաստիարակներին, որ մնացած հյուրերն էլ հնարավորություն ունենան խոսելու։
Էս ի՞նչ խայտառակություն էր։
«Հանրային քննարկում» էր, չորս հյուր, եւ գրեթե ողջ ընթացքում ղժղժում էր Լուսավորի Անի Սամսոնյանը, եւ եթե մնացածներն էլ մի կերպ արանքը ճղում ու խոսում էին, ապա զուգահեռ պարտադիր լսվում էր նաեւ սույն տիկնոջ ծվծվոցը։

Հա, քիչ մնաց մոռանայի. ֆեյքը դու՛ ես, Անի Սամսոնյան, ու մեկ էլ քեզ լարող ու մեյդան գցողները։ Չհամարձակվես Երեւանի քաղաքացիներին «ֆեյք» ասել։ Սառը ջուր խմիր քո կուսակիցների հետ ու համակերպվիր՝ քո ու քեզնմանների ծվծվոցով երեւանցիները երես չեն դարձնելու քաղաքապետից։
Շատ պուճուր եք։
Գժվացրի՛ն էս իրենք իրենց վրա զարմացածները։((

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.