ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում

Այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Այս համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ընտրությանը մասնակցել է 628 անձ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 603 կողմ, 17 դեմ, 8 անվավեր։ Հովհաննիսյանը վերընտրվել է համայնքապետի պաշտոնում։

Նշենք, որ Հովհաննիսյանը պաշտոնավարում է 2008թ-ից, անկուսակցական է։ Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանի հայրն է։

Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1962թ-ի սեպտեմբերի 28-ին, ունի բարձրագույն կրթություն։

1979 թվականից կոլտնտեսության անդամ է եղել՝ շարքային կոլխոզնիկ։

1985 – 87թթ. աշխատել է Սովետականի կոլտնտեսության ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։

1992-96թթ. Սովետականի մթերային խանութի վաճառող։

1996-2000թթ. Արմավիրի հասարակական սնունդի Դ/Ձ տնօրեն։

2000-2008թթ. աշխատել է «Սև Նիկ» ՍՊԸ-ի տնօրեն։

2008թ. Ալաշկերտ համայքի ղեկավար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.