«Փաշինյանի արտահայտած մտքից Քոչարյանի 5֊րդ ալիքը և փեսանյուզը հանել է մի հատված ու...». Մարիամ Ծատրյան

Մարիամ Ծատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքից Քոչարյանի 5֊րդ ալիքը և փեսանյուզը հանել է մի հատված՝ ամբողջապես կոնտեքստից կտրված միտք և տարածում է՝ «ՀՀ֊ի և Արցախի անվտանգությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»։

Մինչդեռ վարչապետն ասել է հետևյալը, ինչը անտեսելը, չընկալելը բոբիկություն է.
«Բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար և բնականաբար ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»:

Բայց այս ամենի մեջ մեղմ ասած խայտառակությունն այն է, որ կոնտեքստից կտրած այդ միտքը ցիտում են նաև իշխանամետ ջահելները՝ ամենևին չհասկանալով մանիպուլյացիայի ողջ վեհությունը և միամտորեն կարծում են, թե դրանով ընդգծում են վարչապետի ամենակարողությունը
Շրջահայաց եղեք։ Մերժեք էդ տխմար ալիքները, կայքերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.