Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան armdaily.am

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան  Սաշա Գալստյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Արմավիրի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։

Սաշան ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում (թշնամու զոհերի 90%-ը տվել է Սաշան) և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից։
Ինձ համար Սաշայի պես տղաներն և ապրիլյան պատերազմի բոլոր տղաներն են հերոս... դու կաս և ապրում ես մեր սրտերում, Շնորհավորհ ծննդյանդ օրը հերոս..

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.armdaily.am