Քոչարյանն ազատ կարձակվի՞, թե՞ դատախազությանը հաջողվեց կանխել դավադրությունը

1in.am-ը գրում է. Վերաքննիչ դատարանում երեկ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գրավի դիմաց Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ: Մինչ կալանքի քննության անցնելը մեղադրող Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:

Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, իսկ հետո նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը: Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացել են նաև տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները: «Ես ասում եմ, որ Դուք, Ազարյանը, պարոն Ռշտունին, դուք երեքդ էլ իրականում ունեք այն, էսպես ասեմ, ուղղորդված համակրանքը Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ, և կոնկրետ Ազարյանը դա իր որոշումում արտահայտել է, և դա վտանգ է արդեն ստեղծել», – նշել է փաստաբան Սաֆարյանը:

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը դեմ են եղել միայն երկրորդ նախագահի փաստաբանները։ Ամբաստանյալ Քոչարյանն էլ միջնորդությունը որակել է որպես իշխանությունների համար անցանկալի դատավորից ազատվելու փորձ:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.