Հրատապ Հենց Նոր. Սենսացիոն բացահայտում վարչապետի մասին. կոմպրոմատների ժամանակը. Մանրամասնում է Politik.am -ի Թղթակիցը

Վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ կոմպրոմատների նոր փաթեթ է գործի դրվում: Ակնհայտ է, որ նա չի ցանկանում իշխանությունը 2018 թվականին թողնել նախագահ Սերժ Սարգսյանին կամ նրա կողմից առաջադրված մեկ այլ գործչի ու ՀՀԿ-ի նախագահական թևը փորձում է շանտաժի ճանապարհով հասնել իր նպատակին:

Իշխանական էլիտայի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն է հրապարակել,  ըստ որի Կարեն Կարապետյանի անունը եղել է Արևմուտքի պատժամիջոցների տակ ընկած պաշտոնյաների ցանկում. «Կարեն Կարապետյանը մինչև Հայաստանի վարչապետ նշանակվելը 2011-2016թթ եղել է ռուսական

«Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, նրա կենսագրության ավելի նշանակալի հատվածը կապված է «Գազպրոմի» հետ: Այդ ընթացքում «Գազպրոմբանկը» հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ, այդ թվում՝ բանկի ղեկավարությունը: Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի անունը պատժամիջոցների տակ ընկած պաշտոնյաների ցանկից հանվել է՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով:»,-ասվում է հրապարակման մեջ:

Տեղեկատվությունը իհարկե վստահություն չի ներշնչում, քանի որ եթե իրականում Կարեն Կարապետյանի անունը լիներ պատժամիջոցների ցանկում, ապա անպայման դա հայտնի կլիներ լայն շրջանակների ու դժվար է պատկերացնել, որ Հայաստանի այժմյան իշխանությունների նման իշխանությունը կարող է համոզել Արևմուտքին պատժամիջոց

չկիրառել որևէ անձի նկատմամբ, որը ՌԴ շահերն է սպասարկում ու դեմ է Արևմուտքի շահերին: ՌԴ հետ Արևմուտքի հարաբերությունների դաշտ Հայաստանը չի կարողացել և չի կարողանալու մտնել: Դա շատ բարձր մակարդակ է ներկայիս Հայաստանի նման երկրի համար:

Հրապարակված տեղեկատվությունը իսկապես սկանդալային է: Այն խոսում է իշխանության ներսում տիրող իրավիճակի մասին: Իշխանության երկու թևերը միմյանց հետ խոսում են կոմպրոմատների լեզվով: Հետաքրքիր է, թե ինչ նոր «բացահայտումներ» են անելու միմյանց դեմ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ politik.am