«Այսօր դեկտեմբերի 7-ն է այն չարաբաստիկ օրը, լռության պես կոպերս, շրթունքներս... ». Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր լռության պես կոպերս, շրթունքներս, ափերս, սիրտս սեղմած...այսօր հազար անուն ունի, լույսի հազար ու ծալքեր...Զգա՞լ կրկին ու վերապրե՞լ… Ո՛չ դարձյալ, ո՛չ այս անգամ: Այսօր Դեկտեմբերի 7-ն է ու այն չարաբաստիկ օրը,որ խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր... 1988թ.-ին ուղիղ 31 տարի առաջ այս օրը դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41րոպե -ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ՝ Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Անօթեւան մնացին տասնյակ հազարավոր մարդիկ և հազարավոր երեխաներ մնացին առանց ծնողների և անօթևան...
Եկեք հիշենք և աղոթենք նրանց կենդանի հոգիների համար...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.