ArmDaily.am-ը երեկ զանգել էր գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ ցանկանալով մեկնաբանություն ստանալ իրեն առաջադրված մեղադրանքի մասով։
Բեգլարյանի հեռախոսին պատասխանած անձը ներկայացավ Բեգլարյանի ստվեր եւ հայտարարեց, թե գործարարը մահացել է։
Այս հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, շատերին թվացել է, թե իսկապես Բեգլարյանը մահացել է։ Բարեբախտաբար, գործարարը ողջ, առողջ է, թերեւս ազդված լինելով ՀՔԾ երեկվա հաղորդագրությունից՝ որոշել էր իրեն զանգող լրագրողի հետ նման չար կատակ անել։
Մենք հրապարակում ենք հեռախոսազրույցի ձայնագրությունը, որպեսզի փարատվեն Բեգլարյանի ողջության մասին կասկածները, ինչպես ասում են՝ նրա մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
Մանրամասները AD TV-ի Տեսանյութում