Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես նաև տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով։ Հարուցվել էր քրեական գործ:
Դեպքի առթիվ հայտնի է դարձել զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Երիտասարդին մեղադրանք առաջադրվել, ինչից հետո կալանավորվել է։
Հայտնաբերվել է նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է նաև, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկել են հիվանդասենյակը և հայտնաբերել ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Մանրամասները Տեսանյութում