Նախկին պատգամավորի 26–ամյա որդին դիմել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ 26-ամյա Վահագն Արսենյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ ինքը հանդիսանում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին է պատկանում «Ջերմուկ» ապրանքանիշը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Արսենյանը տեղեկացրելէ նաև, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 64-ամյա Սուրեն Բալայանը և Գորիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Բալայանը ապօրինի օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը , ինչի արդյունքում մոլորութայն մեջ են գցում սպառողներին, ստանում են օգուտներ, սակայն խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց, ինչից հետո ճանաչվում են սնանկ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.