«Բոլոր այն հաշվիչները, մենք ստուգեցինք, աշխատում էին կրկնակի…դուք ստուգե՞լ եք».

Աիդա Ավդալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հրապարակել այս նկարը.

Ուշադիր ԸՆԹԵՐՑԵՔ, եթե այսպիսի հաշվիչ ունեք ՊԱՀԱՆՋԵՔ <<ՀԷՑ>> ՓՈԽԵԼ

Բոլոր այն հաշվիչները,որոնք մենք ստուգեցինք,աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում!Իսկ Դուք ստուգե՞լ եք.

Լուսանկարում Դուք տեսնում եք սովորական հոսանքի հաշվիչ:Նայեք կանաչ առանձնացված վանդակին:Այդ թվերը նշանակում են,որ այս հաշվիչում 1Կվտ/ժ էներգիան ցույց է տալիս ամեն 3200 իմպուլսից հետո,որը արտահայտում է լուսադիոդը,իսկ այդ իմպուլսները հաշվարկում է մեխանիկական հաշվիչը:Այսինքն ամեն 3200 իմպուլսի դեպքում մենք օգտագործել ենք 1Կվտ/ժ էներգիա:

Բայս այս հաշվիչը կարելի է դնել ոչ թե 3200,այլ 1600 իմպուլսի համարէայսինքն 2 անգամ ավելի արագ:
Որպեսզի ստուգեք հաշվիչը պետք չէ նստել նրա կողքին:Հաշվիչի առաջին սեգմենտը ցույց է տալիս ոչ թե կիլովատները,այլ նրանց հայուրերորդական մասերը:Այդ սեգմենտը բաժանված է 100 մասի: Յուրաքանչյուր 1/100 Կվտ նշվում են ազդանշանով:Անիվը այդ ժամանակ շարժվում է մեկ բաժանումով:Այսինքն մեր հաշվիչը պետք է յուրաքանչյուր 32 իմպուլսից հետո ազդանշան տա:
Եթե հաշվիչը նորմալ չէ,ապա այն ազդանշան է տալիս 16 իմպուլսից հետո:Այսինքն մեր գերխնդիրն է ստուգել արդյոք իմպուլսների քանակությունը համապատասխանում է հաշվիչների վրա գրվածի հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.