Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կասկածի տակ դրեց խոշոր սեփականատեր, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի այն պնդումները, որ Երևանի քաղաքապետի հետ հանդիպում ունեցած էմիրաթցիները եղել են Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարի ներկայացուցիչներ։
Նա ասաց, որ եթե այդ մարդիկ լինեին շեյխերի ներկայացուցիչներ, ապա կարող էին դեսպանության միջոցով դիմել իրենց, ոչ թե Գագիկ Ծառուկյանի միջոցով հանդիպում կազմակերպել Հայկ Մարությանի հետ։
Սակայն վարչապետը հաստատեց, որ ինքը խոսել է Հայկ Մարությանի հետ, որպեսզի վերջինս ընդունի նրանց։Փաշինյանը ևս հիշատակեց, որ այդ մարդիկ հանդիպման են եկել ջինսերով, բոթասներով, ինչը, նրա բնորոշմամբ, վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ։ Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ապա ըստ Փաշինյանի, այդ մարդիկ հող են ուզել Երևանի կենտրոնում բիզնես դնելու համար։
Սակայն բանակցությունները ավարտվել են այն ժամանակ, երբ երեք անձինք սկսել են հեռախոսազանգեր ստանալ ու փաստացի չլսել Մարությանին։ Եվ վարչապետը ճիշտ է համարում Երևանի քաղաքապետի քայլը, որն այդ ժամանակ ընդհատել է բանակցություններն ու ասել, որ հավանաբար արդեն հետաքրքիր չէ իրեն լսելը։
Մանրամասները Տեսանյութում