Ի՞նչ անակնկալ է արել Վարդենիսի քաղաքապետի նշանածը և ինչպե՞ս է քաղաքապետը նշելու ծննդյան օրը. (ՖՈՏՈ)

Այսօր Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի ծննդյան օրն է։ ArmDaily.am-ի հետ զրույցում Մելքոնյանը նշեց, որ ծննդյան օրը սկսվել է անակնկալով։ «Գիշերը ժամը 12-ին նշանածս՝ իր տատիկի, եղբորս ու եղբորս կնոջ հետ եկել էր, դրսում ձյուն էր գալիս, շամպայնով, տորթով ու շատ ճոխ նվերով էր եկել։

Իսկ առավոտյան մտել եմ քաղաքապետարան, մի հատ շատ լավ վիդեոռոլիկ էին պատրաստել ամբողջ աշխատակազմով և մշակույթի պալատի աշխատակազմով։ Նաև շատ շքեղ սեղան էին գցել ու մի հետաքրքիր տորթ՝ վրան ավտո ու կամազ»։

 

Հարցին՝ ինչպե՞ս է նշելու ծննդյան օրը՝ Մելքոնյանը պատասխանեց. «Դեռ ոչ մի պլանավորած բան չկա, տանն եմ լինելու։ Եղբայրս, եղբորս կինը գիտեմ որ կգան, նրանք են ներկա լինելու, հարս ու նշանածս։ Ուրիշ հյուրեր չեն լինելու»։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.