Իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն այսօրվա ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԲՀԿ-ից Արման Աբովյանի ելույթին ու այն խոսքերին, որ իմքայլական ամբողջ խմբակցությունն իր ելույթները կառուցում է ԲՀԿ պատգամավորներին անդրադառնալու վրա։
«Այսինքն` Դուք չեք սիրի մեր երեքշաբթիները, բայց այդպես է ստացվել»,- անեկդոտին հղումով ասաց Դավոյանը։
Նա նաև ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ասածից «չեն վատացել»։
Դավոյանն ասաց, որ Երևանի քաղաքապետից ճշտել է, որ քաղաքապետարանը մի քանի առաջարկ է ներկայացրել արաբ ներդրողներին, բայց նրանք հրաժարվել են։
Մանրամասները Տեսանյութում