Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր թեժ աշնան մասին, Լեւոն Քոչարյանն արձագանքեց.
«Իմ անձնական կարծիքով աշունը թեժ էր»:
Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով վերջինս իրեն ազատել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից, Լեւոն Քոչարյանն ասաց.
«Որքան ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ինչը նա արել է»:
Նա անդրադարձավ նաեւ մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիաների ժամանակ տեղի ունեցող միջադեպերին.
«Ինչ-որ մի հոգի փորձում է ինքնահաստատվել, ինչ-որ նման բաներ են անում, որ իրենց նկատեն իշխանությունները: Եթե չեն սխալվում այդ նույն մարդիկ են, որ «Հայելի» ակումբի վրա էին գործողություններ արել»,-ընդգծեց Լեւոն Քոչարյանը:
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում