«Պատմությունից զուրկ ու հատուկ մարդկանց համար...». Արսեն Սարգսյանի կոշտ պատասխանը Շահեն Հարությունյանին

Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է, Շահեն Հարությունյանին,  որը կարմիր ներկ է լցրել ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, որը գտնվում է Երևանի Օղակաձև այգում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ ստորև   Շահեն Հարությունյանի  գրառումը  

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։

Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,– գրել է նա։

Ներկայացնում ենք Արսեն Սարգսյանի կոշտ պատասխանը՝ Շահեն Հարությունյանին՝ 

«Պատմությունից զուրկ և «Շահենի նման» ու հատուկ տգետ մարդկանց համար... »։ Ոմանց երբեմն կարդալ, պատմություն իմանալը չէր խանգարի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ

Գրող, քաղաքական գործիչ։ Եղել է ռուսական միսիայի քարտուղար՝ Իրանում։ Նրա ,,Խելքից պատուհաս,, պիեսը առաջին անգամ 1827 թվականին բեմադրվել է Երևանում։ Գործունեության ընթացքում Գրիբոյեդովին հաջողվել է Թուրքիայից՝ 14 հազար հայ, որոնց ժամանակին հարկադրաբար էին քշել այդ երկրների խորքերը: Թուրքմենչիայի պայմանագրից հետո (1828) նա նպաստել է, որ մոտ 8000 հայ ընտանիք վերադառնան հայրենիք, որոնց գույքը պաշտպանվել է հենց Գրիբոյեդովի շնորհիվ...
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ։

Նորից եմ կրկնում՝ ոմանց երբեմն կարդալ, որոշ բաներ իմանալը չէր խանգարի։

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Պատմությունից զուրկ  ու հատուկ  մարդկանց համար...». Արսեն Սարգսյանի կոշտ պատասխանը Շահեն Հարությունյանին