Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածին ձյունամրրիկ է, ճանապարհներին առկա է մերկասառույց, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Հաղորդվում է, որ բքի և տեսանելիության բացակայության պատճառով խցանումներ են առաջացել ավտոճանապարհին, ինչի հետևանքով բազմաթիվ վարորդներ ստիպված են վերադառնալ Երևան:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտմբերի 2-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
«Ուշադրություն, հատկապես վարորդներին:
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»:
Մանրամասները Տեսանյութում