Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բիշքեկ։ Նրա գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28–ը կլինի Ղրղըզստանի Հանրապետությունում` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Ավելի ուշ վվարչաապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել և կատարել էր հետևյալ գրառումը.
«Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:
Մանրամասները MediaNews-ի Տեսանյութում