Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:
Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»:
Հիշեցնենք, որ մամուլի այն հրապարակումներից հետո, թե Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ է նվիրել, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակեց նվիրաբերված ավտոմեքենաների ցանկն ու նվիրատուներին:
Մանրամասները՝ ստորև ներկայաացվված տեսանյութում: