«Մենք վստահում ենք իրար…». վարչապետ`Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել զինվորների հետ և մակագրել.

«Մենք վստահում ենք իրար»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.