«Քո երազած Հայաստանում հարուստների երեխաները կխուսափեն զինվորական ծառայությունից, ինչպես…». Արթուր Հայրապետյանը՝ Հայկ Սարգսյանին

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կաատարել՝ անդադառնալով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու օրենքի նախագծին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս։ Իսկ ավելի ճիշտ չի լինի, որ 10-ին, ևս կես ավելացնել, ու էն մեկ ամիսն էլ ջրել։ Ես ընդամենը շատ փող եմ առաջարկում։ Անցնենք։

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը` իր օրենսդրական նախաձեռնության մասին։

Նայած, թե ով ինչպես է հասկանում` իր երազած Հայաստան ասելով, իսկ Հայաստանի վաղը.. էն էլ պատերազմող երկրում, նման նախաձեռնության գաղփարը` անպտուղ, եթե ոչ` խուսափողական քայլերի առաջ կկանգնեցնի։

(Նոր Հայաստանում էլ կրկին լավ պապաների տղերքի համար ծառայությունը պարտադիր չի դառնում. եթե դա է օրենսդրական նախաձեռնության մեխը, ապա էդ մեխը նախորդներից մնում է խրված հողում` կուշտ ենք)..

Քո երազած Հայաստանում հարուստների երեխաները կխուսափեն զինվորական ծառայությունից, ինչպես որ նախկինում, իսկ աղքատների երեխաները կգնան ու կզոհվեն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.