fip.am-ը գրում է. Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ՍիվիլՆեթում» Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պնդել է, թե երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց 7 շրջան զիջելու մասին ուղիղ հայտարարություն չի արել։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայիս իշխանությունների քաղաքականության և զիջողականության թեզին։
Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը 2011-ին Կազանում ասել է, որ պատրաստ է զիջել 7 տարածքներ, ինչի մասին 2016-ին հայտնել է նաև ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում, Արմեն Աշոտյանը հակադարձում է, որ դա սխալ է։
«Սերժ Սարգսյանը չի ասել, որ պատրաստ է եղել, ասել է՝ «они думали, что мы готовы», դուք լրագրող եք․․․ «они думали, что мы готовы», մի հատ լսեք, լրիվ ուրիշ իմաստային բան ա ասել»,— պնդում է Աշոտյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Աշոտյանի այս պնդումը՝ ուսումնասիրելով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Սպուտնիկ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանը խոսում է կարգավիճակի դիմաց զիջումների մասին։
Սերժ Սարգսյանը հստակ ասել է
Հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն առնչվող՝ Դմիտրի Կիսելյովի հարցին, մասնավորապես, ասել էր․ «Մենք հանդիպեցինք Մայենդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ 3 սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված՝ ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում»,- հայտարարել էր Սարգսյանը։ Մանրամասները սկզբնաղբյուրում:
Մանրամասները Տեսանյութում