Կառավարության դիմաց որդեկորույս մայրերը հավաքվել էին պահանջով, որպեսզի որոշ լրատվամիջոցներ իրենց նկարները չտեղադրեն «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի նկարների կողքին, քանի որ իրենց պահանջը լրիվ այլ է։
««Ժողովուրդ» թերթի երեկ դրած նյութում ասում են, որ «Սևազգեստ մայրերը կրկին գալու են Կառավարության դիմաց», բայց մեր նկարներն են դրել։
Իրանց պահանջը գումարն է, իսկ մեր պայքարը արդարությունն է։ Ես տասը տարի կլինի, արդարություն եմ պահանջում և թույլ չեմ տա, որ մեր պայքարը լցնեն ջուրը»,- նշում է 2010 թվականի զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
2007 թվականին մահացած զինծառայող Գրիգոր Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ նշեց, որ զանգահարել է խմբագրություն․
«Լրագրողը ի՞նչ իրավունք ունի մեր նկարը դնի ուրիշի նկարի կողքը։ Ես իմ երեխու արյունը չեմ վաճառում»,-նշեց նա։
Մանրամասները a1plus-ի Տեսանյութում