Այս պահին կարևոր է այս կնոջ ու տղամարդու ինքնության պարզումը...

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նկարում պատկերված մարդիկ, մարտի 4-ի դեպքի ժամանակ, մինչ մեր գործողությունը արդեն տարածքում էին ու նկարում էին’ կինը հատուկ տեսանկարհանող սարքով, երբ տեսնում է, որ շենքի կամերան իրան նկարում է, փորձում է դեմքը կոծկել:

Տարածքում եղած քրեականի աշխատողների հետ կապված առանձին կգրեմ: Այս պահին կարևոր է այս կնոջ ու տղամարդու ինքնության պարզումը:

Ասեմ, որ իրենք սկսել են նկարել մինչ դեպքի տեղի ունենալը: Քանի որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հանցավոր անգործության են մատնված, այդ մարդկանց գտնելու այս տարբերակն է մնում:

Իսկ եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը շարունակեն ջայլամի քաղաքականությունը, լուրջ կասկածներ ունեմ, որ գիտեն ու չեն խոսում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.