Ո՞վքեր և ինչո՞ւ են դատի տվել Տիգրան Ավինյանին

Փոխվարչապետի դեմ դատական հայց են ներկայացրել ոչ թե 15 բնապահպան, այլ 15 ՀՀ քաղաքացիներ, ովքեր բոլորը չէ, որ բնապահպան են։ Այս մասին այօսր, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Գալստայանն ասում է՝ իրենց հայցի պատճառը Տիգրան Ավինյանի հայտարարությունն է, որը փոխվարչապետն արել էր Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ 

Ավինյանն ասել էր, որ Ամուլսարի համար պայքարողներից շատերն ազնիվ չեն,  ֆինանսավորվում են հանքարդյունաբերական ոլորտի գործարարների կողմից։ 

Ինչպես Լևոն Գալստյանն է ասում, իրենք պաշտոնական հարցում են ուղարկել՝ պարզաբանում ստանալու համար, արդյոք փոխվարչապետի նշած ֆինանսավորման համար պայքարողների մեջ իրենք էլ կան, թե ոչ, սակայն Ավինյանի գրասենյակից  պատասխանել են, որ մեկնաբանելու ոչինչ չկա։ Իրենք էլ դատարանում կպարզեն, թե Ավինյանն ում ի նկատի ունի։ 

«Կամ թող նշի, թե կոնկրետ ում ի նկատի ունի, կամ հերքի, ասի, որ նման բան չկա։ Ասում են, իբր ֆինանասավորվում ենք, բայց մինչև հիմա մեկը չասեց, թե ով է ֆինանսավորում։ Կարող է՝ որևէ մեկը ֆինանսավորվում է, բաց կառավարությանն էլ են ֆինանսավորում ինչ-որ բաներ՝ գրանտներ, վարկեր և այլն։ Լիդիանի ճնշումը քիչ է, մի հատ էլ կառավարական մակարդակով են նման բան անում։ Մանրամասները՝ այստեղ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.