«25 օր է՝ 1 կաթիլ տեղում չի թափվել...». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«25 օր է՝ հանրապետության 7 մարզում, այդ թվում նաև Երևանում, մի կաթիլ տեղում չի թափվել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Նոյեմբերի 27-ի ցերեկը Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.