Դատարանը մերժեց` Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատախազ Կարեն Բիշարյանին բացարկի վերաբերյալ:

Պաշտպանն իր այդ միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ դատախազը Ռ. Քոչարյանի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունի: Ըստ փաստաբանի՝ 2018թ. փետրվարի 23-ին Մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ քննարկումների ընթացքում ամբիոնից հայտարարել է, որ Ռ. Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու կարիք չկա, սակայն 2018թ. հետո նա իր դիրքրորոշումը փոխել է՝ պնդելով հակառակը:

Դատական հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց դեկտեմբերի 3-ի ժամը 13-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.