Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց մեղադրյալների փաստաբանների հայտարարարությամբ, վերջիններս բացարկ հայտնեցին դատախազ Կարեն Բիշարյանին՝ նշելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ:
«Պարոն Բիշարյանը 2018-ի փետրվարի 23-ին քաղաքական պատվեր է կատարել կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ պարոն Բիշարյանը չի գործում օրենքների և դատախազության մասին օրենքով սահմանված կարգով և այդ հիմքով ենթակա է բացարկման», — ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Այս հայտարարությունը զայրացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, վերջինս ընդհատեց պաշտպանին:
«Ես չեմ ընդհատում Ձեզ», — ասաց Պողոսյանը:
Պաշտպանի տոնը դուր չեկավ Բիշարյանին, նա արձագանքեց. «Մի գոռա»:
«Դու ինձ մի ասա՝ ես ինչ անեմ է», — հակադարձեց պաշտպանը:
«Տո էնքան կասեմ», — տեղից ասաց Բաղդասարյանը:
«Տեղդ նստի, չես կարա ասես», — հակադարձեց պաշտպանը:
Սրանից հետո կռիվն ավելի թեժացավ. «Դու չպիտի ասես՝ ով ինչ անի», — ասաց դատախազը, որին Պողոսյանը հակադարձեց. «Դու էլ ձենդ կտրի, երբ ես խոսում եմ»:
Այնուհետև դատախազը կոչ արեց դատավոր Աննա Դանիբեկյանին կարգի հրավիրել Պողոսյանին: Կողմերը չհանդարտվեցին: Դանիբեկյանը ստիվպած ընդմիջում հայտարարեց:
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում