Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ armtimes.com

armtimes.com-ը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- հավելեց Օհանջանյանը:

ՀՔԾ-ն, սակայն, այլ մանրամասներ չի հայտնում:

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.