«Արարատ Միրզոյանի ծնունդի խաշի 290.000 դրամը վույ աման, աման, աման… կերան…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Քոչարյան Ռոբերտի տղաների միլիոնները /ինքն ասում է միլիոն, հասկացեք միլիարդ/ հեչ, Սաշիկ Սարգսյանի կողմից «կամավոր» բյուջե վերադարձվող միլիոնները /պահած միլիարդներն ինքներդ հասկացեք/ հեչ, Պանամայի օֆշորների միլիոնները, Վենետիկի միլիոնանոց «պադվալները» հեչ, նախկին նախագահների կողմից ազգից թալանված փողերով քաղաքի կենտրոնում վարձված գրասենյակները, պահվող թիմերն ու շապիտո շրջիկ կրկեսները հեչ, Արարատ Միրզոյանի ծնունդի խաշի 290.000 դրամը վույ աման, աման, աման… կերան, կերան, կերան

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյբուքյան էջում գրել էր.

Ուրեմն Միրզոյան Արարատը ոչ միայն էնքան չկա, որ խաշ պատիվ տա իրա մոտիկներին ու պատրաստ լինի գլուխը բարձր ասի` «արել եմ լավ եմ արել էս էլ ծախսածիս սկզբնաղբյուրը», այլև էնքան ցածր ա, որ էդ ռեստորանի տնօրինության հետ ընկած ման ա գալիս թե ով ա իրա հաշվի մասին ինձ բան ասել: Խառնել են մատուցողներ, մենեջերներ և այլ մարդիկ:

Էս դիլետանտները էն կարգի դիլետանտ են, որ անգամ ռեստորանի անունը ծակեցին իրանց հիմար պահվածքով: Ռեստորանի անունն էլ չեմ գրում զուտ ինձ զանգած ու վախեցած հարցեր տվող մարդու խաթր, բայց էդ մարդուն խնդրել եմ էդ ռեստորանի տնօրինությանը փոխանցի իմ ասածներն ու հեռախոսիս համարը:

Նենց չանեք, որ սկսեմ ձեր ներքին խոհանոցը ժամանակից շուտ հետաքննական նյութ սարքեմ ու ասեմ հենց դուք ձեր սեփականատերերով իշխանափոխությունից հետո լիքը հարցերի եք պատասխանելու:
Էս չե՞ք արա!!!

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.