«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը եւ վաճառում:
Այսպես ասած, քանդման բրիգադը ղեկավարում է Վարդան Այվազյանի աները՝ պարոն Գինոսյանը, ով նախկինում ոստիկանության քննչական բաժնի պետն էր:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաեւ Հրազդանում եւ Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի եւ բազմամետաղ հանքերը:
Պատմության երեսից ջնջվում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Սա, արդյոք, հարազատ Հանրապետական կուսակցությունից խռովածի պատասխան քա՞յլ է, թե Այվազյանը պատրաստվում է «չվել տաք երկրներ», ցույց կտա ժամանակը:
Արդյոք պետությունը նրա քանդող ձեռքը չի՞ բռնելու, չէ՞ որ գարծարանն առնելիս Այվազյանը պայմանագրով պարտավորվել է ներդումներ անել, գործարանը չծառայեցնել այլ նպատակի, չփոխել ուղղվածությունը»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ hayeli.am