Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միլանի եկեղեցում հրաժարարական պահանջող կինը Մարինա Մելիքսեթյանն է: Բացեք նրա էջը և կհամոզվեք, որ նա Քոչարյանի մոլի պաշտպաններից է:
Գրում է ռուսերեն ու իր գրառումներում դիֆերամբներ է ձոնում առ գլխավոր ամբաստանյալ, նրան համարելով սկզբունքային, ազգային պետական գործիչ, նրան է տեսնում ընդդիմության առաջնորդ:
Շնորհավորել է նրա ծննդյան օրը՝ հույսով, որ միայն նա կարող է փրկել Հայաստանը:
Չերկարացնեմ: Նա Իսագուլյանի, Նուռի, Մենուայի և մյուսների խտացված կերպարն է հեռավոր Իտալիայում»
Նշենք, որ որպես Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի գիտնական ներկայացած կինը Փաշինյանին կոչ էր արել հրաժարական տալ։
«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք:
Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար:
Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման»,- հայտարարել էր կինը:
Նա նաև ասել էր, որ որպես Հայաստանի քաղաքացի`ինքը չափազանց մտահոգված է նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի և այսպես շարունակ: