Բոլոր զինվորներին բարի վերադարձ. Աղոթք հայ ԶԻՆՎՈՐԻ

Ամենակարող Տե´ր.

Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,

Տուր ինձ վճռականություն սուրբ

Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:

Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու
Ընկերասեր:

 

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.

Ամեն…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.