ՀԱԿ-ի պատասխանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

armlur.am- ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու», – նշել էր նա:

ՀԱԿ-ի անդամները այս հայտարարությունը մեկնաբանելիս հղում են անում  Հարութ Ուլոյանին, իսկ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր.  «Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: Բայց այստեղ այլ հարց էլ կա:

Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում է ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում է 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել է: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում է՝ դա իր խնդիրն է: Կարդացեք նաև Հովիկ Աղազարյանը պատմում է, թե ինչպես է 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «չարիք» եղել ու կեղծել ընտրությունները. «Ես այդ դեպքերի անմիջական մասնակիցներից եմ» Միլանյան հանդիպման դասերը Միքայել Մինասյան.

Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ 2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել է նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.